Բարդ և ծանր խոհեր են ծնում այստեղ եղած օրերը: Սա Ֆրանսիայի Նիցցա քաղաքն է, որտեղ գտնվում եմ պարուսուցման ծրագրով: Այժմ Լե Մադլեն կոչվող փողոցը, որը նախորդ դարի 20-30-ականներին ստեղծված հայկական թաղամաս էր, կամաց-կամաց կորցնում է իր հայկական դիմագիծը: Տեղի հայ համայնքը, կարելի է ասել ամբողջովին խարխլված է : Չի գործում 1928-ին կառուցված ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ: Հայկական միջոցառումներ հիմնականում չեն իրականացվում: Սակայն երեխաների խմբերգային կատարումները հույս են տալիս, որ նրանք կմեծանան ազգային նկարագրով:
Գագիկ Գինոսյանի արտագնա թողարկումը Ֆրանսիայի՝ Նիցցա քաղաքից: