12:06   26-05-2022
Image Description
Մոլդովայի նախկին նախագահը կարող է ձերբակալվել
Թողնել մեկնաբանություն

Մոլդովայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնին 30 օր ժամկետով ձերբակալելու թույլտվություն է խնդրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

Ներկայացված հայցը մայիսի 26-ին կուսումնասիրի Քիշնևի շրջանային դատարանը:

Մոլդովայի դատախազությունը Դոդոնին մեղադրանք է ներկայացրել 4 կետով, այդ թվում մեղադրելով կոռուպցիայի և հայրենիքը դավաճանելու մեջ:

Loading...