12:06   26-05-2022
Գերմանիայի իշխանությունները կթեթևացնեն երկիր մուտք գործելու կորոնավիրուսով պայմանավորված կանոնները
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի իշխանությունները, երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման թվերի նվազմամբ պայմանավորված, ծրագրում են հունիսի 1-ից մինչև օգոստոսի վերջ թեթևացնել երկիր մուտք գործելու պայմանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Կարլ Լաուտերբախը:

Մասնավորապես, հունիսի 1-ից երկիր մուտք գործելիս հարկավոր չի լինի ցույց տալ, որ պատվաստված ես, վարակվել ու ապաքինվել ես հիվանդությունից կամ թեստավորում ես անցել:

Այդուհանդերձ, Լաուտերբախը նշել է, որ իրենք շարունակելու են զգոն լինել՝ բացառելու վարակի տարածումը:

Կորոնավիրուսի համավարակից ի վեր Գերմանիայում հիվանդացել է 26 մլն 159 հազար 106 մարդ, մահացել՝ 138 հազար 643-ը:

Loading...