14:56   26-05-2022
Պետքարտուղարությունը կոչ է արել չանջատել Ռուսաստանը համացանցից
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգները կոչ է անում «ամբողջ աշխարհում ներգրավված մասնակիցներին» չանջատել Ռուսաստանը համացանցից, որպեսզի  քաղաքացիները չզրկվեն տեղեկատվության հասանելիությունից։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Ինչպես ասել է Փրայսը, տեղեկատվությունը պետք է շարունակի հոսել երկիր, իսկ համացանցը պետք է մնա «ազատ և բաց հենց Ռուսաստանի ներսում»:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ռուս լրագրողներին և նրանց կազմակերպություններին, որոնք գտնվում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում

Loading...