14:57   26-05-2022
Չինաստանի ԱԳ նախարարը կոչ է արել՝ կրակի վրա յուղ չլցնել Ուկրաինայում
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինական ճգնաժամի կարգավորումը պահանջում Է բոլոր կողմերի համատեղ ջանքեր եւ բանակցությունների առաջխաղացում, այլ ոչ թե յուղ լցնել կրակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել Է Ֆրանսիայի իր պաշտոնակից Կատրին Կոլոնայի հետ տեղի ունեցած հեռախոսազրուցի ժամանակ:

«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ իրադրությունը հասել Է նոր տարաբաժանքի. մի կողմից՝ հակամարտությունը երկարաձգվում Է եւ բարդանում, մյուս կողմից՝ սաստկանում են խաղաղության կոչերը, իսկ հաշտությանը եւ բանակցությունների առաջխաղացմանը աջակցելու ջանքերն ավելանում են»,-հայտարարել Է Վան Ին, որի խոսքը մեջբերում Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ն:

Նրա խոսքով՝ «չափազանց կարեւոր Է, որպեսզի բոլոր կողմերը միավորեն ջանքերը եւ ավելին անեն, ինչը կնպաստի խաղաղության հաստատմանը եւ բանակցությունների աջակցմանը, այլ ոչ թե յուղ լցնել կրակի վրա»: Նա նաեւ դրականորեն Է արձագանքել միջնորդական ջանքերին, որոնք ձեռնարկում Է ֆրանսիական կողմը, եւ հայտարարել Է, որ Չինաստանը մտադիր Է շարունակել յուրովի կառուցողական դեր խաղալ ուկրանական հարցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...