15:15   26-05-2022
Image Description
ՌԴ ԶՈՒ-ն սկսել է 10 տարվա ընթացքում 7 անգամ ավելի հաճախ ԱԹՍ-ներ օգտագործել
Թողնել մեկնաբանություն

ՌԴ ԶՈՒ-ն սկսել է 10 տարվա ընթացքում 7 անգամ ավելի հաճախ ԱԹՍ-ներ օգտագործել

Ռուս զինվորականներն ակտիվորեն օգտագործում են անօդաչու թռչող սարքեր՝ խնդիրների լայն շրջանակ լուծելու համար, նրանց թռիչքները 10 տարվա ընթացքում յոթ անգամ հաճախակիացել են, այս մասին, ըստ Դետք հարթակի, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Վերջին 10 տարվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի թռիչքների ինտենսիվությունն աճել է 7 անգամ, տարեկան թռիչքները՝ 23 անգամ»,- ասել է Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում։
Նա պարզաբանել է, որ 2015 թվականից անօդաչու ինքնաթիռները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը Սիրիայի գրեթե ողջ տարածքում։ Սիրիայում գործողության սկզբից ի վեր իրականացվել է ավելի քան 58 հազար չվերթ, մինչդեռ թռիչքների ընդհանուր ժամանակը գերազանցել է 377 հազար ժամը, նշել է նախարարը։

Loading...