15:17   26-05-2022
Այս գործարքի պատճառը Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացումն է։
Թողնել մեկնաբանություն

ինաստանը Պակիստանին վաճառելու է «Z-10ME» հարվածային ուղղաթիռներ


Դետք հարթակը գրում է, որ Պակիստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություններ է տարածել, ըստ որի՝ Թուրքիայից 30 ուղղաթիռ գնելու գործարքը ձախողվել է, քանի որ ԱՄՆ-ն հրաժարվել է թուրքական ուղղաթիռների ամերիկյան շարժիչների արտահանման համար արտոնագիր տրամադրել։

Այս ամենը ստիպել է Իսլամաբադին Պեկինից պատվիրել չինական հարվածային ուղղաթիռը, որը, ըստ Չինաստանի, համարժեք է ամերիկյանի կարողություններին:

Այսպիսով չեղարկվում է Թուրքիայի և Պակիստանի 1․5 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը. նշված գումարը, ամենայն հավանականությամբ, փոխանցվելու է Չինաստանին։

Loading...