17:46   26-05-2022
Image Description
ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստ լինեն Ուկրաինային դեռ երկար ժամանակ օգնել․ Ստոլտենբերգ
Թողնել մեկնաբանություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Դաշինքի անդամ երկրներին հորդորել է պատրաստվել այն բանին, որ Ուկրաինային հարկավոր կլինի օգնել դեռ երկար ժամանակ։ Газета պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է իսպանական La Vanguardia թերթին տված հարցազրույցում։ Ստոլտենբերգի խոսքով՝ այժմ ՆԱՏՕ-ի գերխնդիրն Ուկրաինային օգնելն է։

«Պատերազմներն անկանխատեսելի են, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես և երբ կավարտվի այս մեկը, բայց մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ հեռանկարում պահպանել մեր աջակցությունը», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ խոսքն ինչպես Կիևին զենք մատակարարելու, այնպես էլ մատակարարվող զենքն աշխատանքային վիճակում պահպանելու մասին է։

Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս դերը էսկալացիայի կանխումն է, ընդգծել է Ստոլտենբերգը։

«Եթե սա վերածվի <…> պատերազմի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, դա շատ ավելի մեծ ավերածություններ և վնաս կբերի ամբողջ Եվրոպային: Ուստի մենք պարտավոր ենք գործել այնպես, որ չնպաստենք և չհանգեցնենք էսկալացիայի», – ընդգծել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։

Ստոլտենբերգը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Կիևին, բայց չի մասնակցում պատերազմին։

Նա մանրամասնել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների սկզբից ի վեր ՆԱՏՕ-ի արևելքում զորքերի թիվը հասցվել է մինչև 40 հազարի՝ զգալի ռազմածովային և ռազմաօդային ուժերի աջակցությամբ։

Loading...