19:30   26-05-2022
Թեհրանն առաջարկում է բանակցությունների համար իր հարկի տակ ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին
Թողնել մեկնաբանություն

Թեհրանն առաջարկում է, որպեսզի Իրանը դառնա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը։

«Մենք կողմ ենք (Ուկրաինայում իրավիճակի – խմբ.) քաղաքական լուծմանը և բանակցություններին: Անցյալ շաբաթ ես ասացի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, որ Իրանը պատրաստ է հարթակ դառնալ երկու կողմերի համար»,- ասել է նա։

Նախարարը հավելել է, որ Ուկրաինայում հակամարտության պատճառը «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սադրիչ գործողություններն են, որոնք հրահրել են Կրեմլին՝ փորձելով ընդլայնել իր ռազմական ներկայությունը»։

Loading...