19:33   26-05-2022
Պակիստանի նախկին վարչապետը կառավարությանը 6 օր է տվել նոր ընտրություններ նշանակելու համար
Թողնել մեկնաբանություն

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը նախազգուշացրել է Պակիստանի կառավարությանը առաջիկա վեց օրվա ընթացքում նոր ընտրություններ նշանակել, հակառակ դեպքում նա կրկին երթով կմեկնի մայրաքաղաք՝ միլիոնավոր մարդկանց հետ միասին: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

69-ամյա Խանը նշել է, որ վերջին 24 ժամում տեսել է, որ կառավարությունը ազգը տանում է դեպի անարխիա։

Կառավարությունն ավելի վաղ զորքեր էր կանչել՝ հսկելու կարևոր շենքերը, այդ թվում՝ խորհրդարանը և նախագահի ու վարչապետ Շեհբազ Շարիֆի գրասենյակները: Կառավարությունը նման միջոցների է դիմել Խանի կողմնակիցների և ոստիկանների միջև բախումներից հետո:

Իսլամաբադում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ Խանը հայտարարել է, որ իր աջակիցներից հինգը սպանվել է բռնությունների ժամանակ ամբողջ երկրում։ Այս պնդման վերաբերյալ կառավարությունն առայժմ որևէ մեկնաբանություն չի արել:

Loading...