19:41   26-05-2022
Մոլդովայի նախկին նախագահը 30 օր կմնա տնային կալանքի
Թողնել մեկնաբանություն

Հինգշաբթի օրը՝ մայիսի 26-ին, Քիշնևի դատարանը Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնին 30 օր տնային կալանքի է ենթարկել։ Նա մեղադրվում է կոռուպցիայի, պետական և հայրենիքի դավաճանության մեջ։ Դոդոնին սպառնում է 20 տարվա ազատազրկում։

Ավելի վաղ երկրի դատախազ Պետրո Յարմալյուկը լրագրողներին հայտնել էր, որ հետաքննությունը ապացույցներ է գտել, որոնք հաստատում են երկրից հեռանալու նախկին նախագահի ծրագիրը։

Իրավապահ մարմինները խուզարկությունների ընթացքում հայտնաբերել են ինքնաթիռի տոմսեր, ինչպես նաև խոշոր չափի արտարժույթով գումար, ինչն, ըստ դատախազի, հաստատում է այս մտադրությունը։

Loading...