11:56   27-05-2022
Պուտինն ու Դրագին քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
Թողնել մեկնաբանություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է զգալի ներդրում ունենալ պարենային ճգնաժամի հաղթահարման գործում՝ հացահատիկի և պարարտանյութերի արտահանման միջոցով՝ Արևմուտքի կողմից քաղաքական դրդապատճառներով սահմանափակումների վերացման դեպքում:

Ռուսաստանի նախագահը վստահեցրել է Իտալիայի վարչապետին, որ շարունակելու են գազ մատակարարել Իտալիային:

«Էներգետիկ անվտանգության հարցերի քննարկման ժամանակ ռուսական կողմը հաստատել է իր մտադրությունը՝ շարունակելու ապահովել բնական գազի անխափան մատակարարումները Իտալիա՝ պայմանագրերում ամրագրված գներով»,- նշել են Կրեմլում։

Loading...