12:05   27-05-2022
Image Description
Թեհրանը կարող է դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակ. Աբդոլլահիան
Թողնել մեկնաբանություն

Թեհրանը կարող է հարթակ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների անցկացման համար: Այդ մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Մենք հանդես ենք գալիս Ուկրաինայում իրավիճակի քաղաքական լուծման և բանակցությունների օգտին։ Անցյալ շաբաթ ես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հայտնել եմ, որ Իրանը պատրաստ է հարթակ դառնալ երկու կողմերի համար»,- նշել է նախարարը:

Դիվանագետը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության պատճառը «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սադրիչ գործողություններն են, որոնք, փորձելով ընդլայնել իրենց ռազմական ներկայությունը, հրահրել են Կրեմլին»:

Loading...