12:08   27-05-2022
ԱՄՆ-ն ու Թայվանը պատրաստվում են տնտեսական կապերի խորացման շուրջ բանակցությունների. Bloomberg
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ն ու Թայվանը ծրագրում են հայտարարել բանակցությունների անցկացման մասին, որը նպատակ ունի խորացնելու տնտեսական համագործակցությունը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ բանակցությունների թեմաներից մեկը կդառնա առևտրի դյուրացումը, աշխատանքը մատակարարման շղթաների հետ:

Գործակալության տվյալներով՝ առաջիկա բանաкցությունների թեմաները համապատասխանում են տարածաշրջանային նոր տնտեսական նախաձեռնության՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տնտեսական կառուցվածքի (IPEF) հիմնական կետերի հետ:

Ավելի վաղ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կոչ էր արել ԱՄՆ իշխանություններին խուսափել Թայվանի պատճառով Չինաստանի հետ ընդհարումից:

Loading...