12:09   27-05-2022
ՌԴ-ն ու Չինաստանը վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ բանաձևի վրա
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու ԱՄՆ բանաձևի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել ՄԱԿ ԱԽ 13 անդամ:

Բանաձևում ասվում է, որ Անվտանգության խորհուրդն ամենավճռական ձևով դատապարտում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը, որն իրականացվել է Հյուսիսային Կորեայի կողմից մարտի 24-ին, ինչպես նաև բալիստիկ հրթիռների վերջին մի շարք այլ փորձարումները: Տեքստում հղում է արվում 2017 թվականի 2397 բանաձևի տեքստին, որում ասվում է, որ եթե Հյուսիսային Կորեան իրականացնի հրթիռի նոր փորձարկում, որն ունակ է կրելու միջմայրցամաքային հեռահարության լիցք, ապա ԱԽ-ն կշարունակի սահմանափակել նավթի արտահանումը Հյուսիսային Կորեա: Բանաձևով նախատեսվում է նաև որոշ ակտիվների սառեցում:

ԱՄՆ-ում կարծում են, որ հյուսիսկորեական հրթիռամիջուկային ծրագիրը թափ կհավաքի վետոյի պատճառով: Նման կարծիք է հայտնել կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Loading...