12:10   27-05-2022
Ճապոնիան 30 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Ուկրաինա
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինայի իշխանություններին կուղարկի 30 տոննա քաշով մարդասիրական օգնության խմբաքանակ, որի մեջ կմտնեն առարկաներ եւ սարքեր, որոնք օգտագործվում են փրկարարական գործողություններ իրականացնելիս:

Այդ մասին ասված Է մայիսի 27-ին Ճապոնիայի ներքին գործերի եւ հաղորդակցությունների նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասնավորապես, Տոկիոն Կիեւին կհանձնի հրշեջների  արտահագուստ, ռացիա եւ արբանյակային հեռախոսներ: Սպասվում Է, որ խմբաքանակը մինչեւ ամսվա վերջը կուղակվի Լեհաստան՝ Ուկրաինայի իշխանություններին հետագա հանձնման համար: Մայիսի 19-ին Ճապոնիայի կառավարությունը որոշում Է ընդունել կրկնապատկել ֆինանսական օգնության գումարն Ուկրաինայի հումանիտար կարիքների համար՝ այն հասցնելով մինչեւ 600 միլիոն դոլարի նշագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Loading...