14:42   27-05-2022
Image Description
G7-ը կդադարեցնի օգնությունն առանց արտանետումների կրճատման վառելիքային նախագծերին
Թողնել մեկնաբանություն

Յոթի խմբի (G7) երկրները կստանձնեն պարտավորություններ մինչեւ ընթացիկ տարվա վերջը դադարեցնելու ցանկացած օգնություն հանքային վառելիքի օգտագործմամբ նախագծերին, եթե դրանցում չեն ձեռնարկվում արտանետումների կրճատման միջոցներ: Մայիսի 27-ին այդ մասին հայտնել Է  Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Յոթի խմբի Էներգետիկայի, կլիմայի պաշտպանության եւ շրջակա միջավայի պահպանության նախարարների համատեղ հայտարարությունը, որոնց հանդիպումը մեկնարկել Է մայիսի 25-ին Բեռլինում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի դրանից, G7-ի երկրները կհայտնեն մինչեւ 2035 թվականը ԷլեկտրաԷներգիայի արտադրության օբյեկտների մեծ մասից ածխաթթվական գազի արտանետումները դադարեցնելու մտադրության մասին, ընդգծում Է գործակալությունը: Յոթի խումբը տնտեսապես զարգացած երկրների միավորում Է, որի մեջ են մտնում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան: Հիմնական նպատակներն են գլոբալ քաղաքական եւ սոցիալական խնդիրների լուծումների որոնումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...