14:50   27-05-2022
Image Description
ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթի մասին. CNN
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է ներառել մի քանի հրթիռային կայաններ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Ըստ այդմ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է «Ուկրաինա ուղարկել հեռահար հրթիռների առաջադեմ համակարգեր»՝ դրանք ներառելով  Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդլայնված փաթեթում: CNN-ի հաղորդմամբ, այս մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան չորեքշաբթի օրը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստում հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը «չափազանց վատ է» Ուկրաինայի իշխանությունների համար։ Նա ընդգծել է, որ եթե Արևմուտքը Կիևին չտրամադրի ռեակտիվ MLRS, ապա իրավիճակը «էլ ավելի կվատթարանա»։

Politico-ն ավելի վաղ պնդում էր, որ Բայդենի վարչակազմը հրաժարվում է բավարարել Կիևի խնդրանքը ԱՄՆ MLRS-ի վերաբերյալ՝ մտավախություն ունենալով, որ դրանք Ուկրաինայի կողմից կօգտագործվեն Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար:

Loading...