14:59   27-05-2022
Image Description
Ֆինանսների նախարարն աշխատանքային քննարկում է ունեցել Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի հետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 27-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին փոխգործակցության համար և կարևորել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը:

Հանդիպման օրակարգում եղել են Ասիական զարգացման բանկի՝ 2022-2025թթ. վարկային պորտֆելի ձեւավորման եւ հենակետային թեմաների քննարկմանն առնչվող հարցերը: Առանձնահատուկ ընդգծվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության, ինչպես նաեւ Երեւանի ու մարզային ճանապարհային ցանցի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների բարեկարգման առաջնահերթությունը:

Կողմերն անդրադարձել են նաեւ արդարադատության եւ առողջապահության ոլորտներում տեխնիկական աջակցության տրամադրման հարցերին: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկա անելիքների վերաբերյալ:

Loading...