15:00   27-05-2022
Image Description
Գնել Սանոսյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են Ալմաթի-Երևան-Ալմաթի առաջին թռիչքի կազմակերպման վերաբերյալ հարցեր
Թողնել մեկնաբանություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ մարզերի և ՂՀ ակիմաթների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։
 
Դեռևս ապրիլ ամսին ՀՀ մարզերի և ՂՀ ակիմաթների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ տեսակոնֆերանս էր կազմակերպվել, հանգամանալից քննարկվել էր համագործակցության հնարավորությունները։ Առաջիկայում սպասվում են նաև փոխադարձ այցելություններ։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հունիսի 2-ին Ալմաթի-Երևան Ալմաթի առաջին թռիչքի կազմակերպման վերաբերյալ հարցեր։
 
Նախարարը բարձր է գնահատել թե՛ միջտարածաշրջանային համագործակցության կարևորությունը, և թե՛ Ալմաթի-Երևան-Ալմաթի ուղիղ չվերթերի մեկնարկը, որը կարող է դրական անդրադառնալ ինչպես տուրիզմի, այնպես էլ Ղազախստանի հետ ապրանքաշրջանառության ավելացման վրա։
 
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին։

Loading...