10:25   30-05-2022
Image Description
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերին
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության ընթացքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության կիսաեզրափակիչի մենամարտերինինչպես նաև Հայաստանի հավաքականի անդամների մրցելույթներին տրիբունայից հետևում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տրիբունայից աջակցեց Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Բազեյանին և Հովհաննես Բաչկովին: Մենամարտերին ներկա էին նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որդին՝ Աշոտ Փաշինյանը և դուստրը՝ Արփի Փաշինյանը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ըԱռաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրըԱյս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկ:

Loading...