12:54   30-05-2022
Image Description
Վանաձորցի հրշեջ-փրկարարը Գինեսի ռեկորդ է սահմանել
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 2 ՀՓՋ փրկարար Զորիկ Պողոսյանը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԻՆ-ից, բարձրացնելով 175 կգ ծանրաձողը՝ ուսերին դրած  1 մ 90 սմ կքանստած քայլել է, ապա շրջադարձ կատարել և կանգնել: Զորիկի համար սա թվով արդեն համաշխարհային հինգերորդ ռեկորդն էր:

Լոռու մարզային փրկարարական վարչության բացօթյա  տարածքում անցկացված միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի «Դյուցազնագրքի» ասոցիացիայի ղեկավար Վարդան Թովմասյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:


Loading...