16:34   03-06-2022
«Անգլերենը բոլորի համար». նախագիծը ընդունում է բոլոր մարզեցիներին. «Ապրենք մարզերով»
Թողնել մեկնաբանություն

«Անգլերենը բոլորի համար» ՄԵՄ-ի նախագծի մեկնարկը եղավ 2021 թվականին: Սկզբնական փուլը դժվար էր. անելիքներն ու պատասխանատվությունը չհամընկան: 800 մասնակիցներից շատ քչերն էին, որ գրանցվեցին և մինչև վերջ մասնակցեցին դասընթացներին, սակայն պատկերը հետագայում փոխվեց: Երկրորդ փուլում արդյունքները քիչ թե շատ գոհացնող էին. 150 գրանցվածներից շուրջ 101-ը մեծ պատասխանատվությամբ կատարեցին անելիքները: Ծրագրի մասնակիցներից Անի Անտոնյանը նշում է՝ ընտրել են անգլերենը, քանի որ այսօր այն առաջնային պահանջվող լեզուներից է, իսկ աշխատանքի ընդունվելու համար նախապայման: Անահիտ Գևորգյանը, ով նախագծին միացել է ավելի ուշ, վստահ է՝ սա հարթակ է, որն անսահմանափակ հնարավորություններ ու գիտելիքներ է փոխանցում:

Loading...