19:00   16-06-2022
ՈՄԱ-ն բանակի համար լաբորատոր «առնետի» դեր է խաղում. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Բրիգադից գումարտակը ստացավ հետախուզական տվյալ` ձորակում հայտնվել է հակառակորդի վաշտը: Մեր ուղղությամբ կանգնած է թշնամու մեկ դասակ, այն դիրքավորվել է : Ստացվեց ազդանշան, հետախուզության բաժինը՝ պետը իր ենթականերով, օպերատիվ կերպով ստուգեց այն: Դրոնները օդ բարձրացան: Հրաման տրվեց երկու ճակատով  դուրս գալ հակառակորդի վրա: Ականազերծող խումբը առաջ քաշվեց և նախապատրաստվեց ականապատ դաշտի վնասազերծմանը: Ականանետային մարտկոցը ստացավ հրաման, թշնամու կողմից հարվածային դրոնի դիտակետին խփելու ժամանակ կրակն ուղել հակառակորդի դասակին:

Սա մի դրվագ էր վերջերս ՈՄԱ-ի և ԱՏՁՄ-ի համատեղ անցկացրած զորախաղերից:

ՈՄԱ-ի հիմնադիր Վովա Վարդանովի խոսքով՝ արդեն  վաղուց ՈՄԱ-ն բանակի համար լաբորատոր «առնետի» դեր է խաղում: Բանակը,  սակայն, անգամ լավ մշակված նորարարություններին դժկամորեն է արձագանքում:

Loading...