18:10   22-06-2022
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհակալական նամակ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին
Թողնել մեկնաբանություն

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհակալական նամակ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նամակում, մասնավորապես, ասված է. «ՖԻՖԱ-ի ամբողջ պատվիրակության անունից ցանկանում եմ Ձեզ և Ձեր ամբողջ թիմին խորին շնորհակալություն հայտնել՝ ՀՖՖ 30-ամյակի առթիվ մեր Հայաստան կատարած այցի շրջանակում ջերմ ընդունելության համար։ 

Նախ և առաջ թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ այս պատմական նշաձողի առթիվ և արժևորել բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստում և անգնահատելի աջակցություն են ցուցաբերում Հայաստանում սպորտի զարգացմանը։ 

Մեր այցի ժամանակ բազմաթիվ կարևոր պահեր ենք ունեցել. ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, Ծովագյուղում ընկերական հանդիպումը, ինչպես նաև ՀՖՖ 30-ամյակին նվիրված գալա-ընթրիքը։ Այս միջոցառումները մեզ հնարավորություն ընձեռեցին փոխանակել մեր մտքերը և տեսլականը, ինչպես նաև  ՖԻՖԱ-ի աջակցությունը հայտնել Ձեր երկրում ֆուտբոլի զարգացման հարցում։ Անկասկած, փոքր դաշտերի կառուցման նախագիծը մեծապես կնպաստի դրան։ 

Հարգելի՛ նախագահ, ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ այս այցն ամրապնդեց մեր վճռականությունը՝ միասին աշխատելու Հայաստանում ֆուտբոլի և ֆուտբոլային համայնքի բարգավաճման ուղղությամբ, և Դուք միշտ կարող եք հույս դնել ՖԻՖԱ-ի աջակցության վրա։ 

Շնորհակալ եմ Հայաստանում ֆուտբոլի զարգացման ու բարգավաճման գործում ձեր անգնահատելի աշխատանքի և ներդրման համար և անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը»: 

Loading...