12:45   25-06-2022
Աշխարհում երեխաների մոտ անհայտ էթիոլոգիայի հեպատիտի ավելի քան 900 դեպք է հայտնաբերվել
Թողնել մեկնաբանություն

Երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի հնարավոր դեպքերի թիվը հասել է 920-ի, ուրբաթ օրը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

ԱՀԿ-ի տվյալներով՝ 18 հիվանդ երեխա մահացել է, 45 դեպքերում օրգանների փոխպատվաստում է անհրաժեշտ եղել: Հաղորդվում է, որ անհայտ ծագման հեպատիտի դեպքերի կեսը հայտնաբերվել է Եվրոպայի երկրներում։

Նշվում է, որ ԱՀԿ-ն գլոբալ մակարդակով ռիսկը գնահատում է չափավոր։

Loading...