12:59   25-06-2022
Իսրայելցի ոստիկանների կրակից սպանվել է պաղեստինցի լրագրողը
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի անցկացրած քննության արդյունքում պարզվել է, որ «Ալ Ջազիրա»-ի լրագրող Շիրին Աբու Աքլեն մահացել է իսրայելական ոստիկանության կիրառած հրազենից։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

«Ըստ մեր հավաքած փաստերի՝ կրակոցները, որոնցից մահացել է Աբու Աքլեն, և վիրավորվել նրա գործընկեր Ալի Սամմուդին, արձակել են Իսրայելի անվտանգության ուժերը: Դա զինված պաղեստինցիների անկանխատեսելի կրակոցների արդյունք չէ»,- Al Jazeera-ն մեջբերում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչ Ռավինա Շամդասանիի խոսքերը:

Ավելին՝ կրակոցները շարունակվել են նույնիսկ անզեն տղամարդու վրա, որը փորձել է օգնել Աբու Աքլեին, ինչպես նաև մեկ այլ լրագրողի վրա, որը թաքնվել է ծառի հետևում:

Պաղեստինցի հայտնի լրագրող Շիրին Աբու Աքլեն սպանվել է Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական բանակի գործողությունը լուսաբանելիս:

Loading...