13:00   25-06-2022
Սևերոդոնեցկի հրամանատարությունը ներկայացրել է «Ազոտ»-ում ուկրաինացի զինվորականների հանձնվելու պայմանը
Թողնել մեկնաբանություն

Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում արգելափակված ուկրաինացի զինծառայողները հանձնվելուց առաջ պետք է թույլ տան այնտեղ գտնվող քաղաքացիներին անարգել հեռանալ գործարանի տարածքից՝ ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սևերոդոնեցկի հրամանատարությունում։
 
«Բանակցությունները շարունակվում են, մեր պահանջն է, որ նախ խաղաղ բնակիչները լքեն «Ազոտ»-ի ռմբապաստարանները»,- ասել են զինվորականները։
 
Ենթադրվում է, որ մոտ 500 խաղաղ բնակիչ կա ապաստարաններում։ Ոմանց հաջողվում է հեռանալ գործարանի տարածքից, սակայն դա տեղի է ունենում անկազմակերպ։
 
«Ազոտ» գործարանի տարածքը Սևերոդոնեցկի վերջին ենթակառուցվածքն է, որը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի հսկողության տակ:

Loading...