15:00   25-06-2022
Արտահայտված անոթներ. անհանգստանա՞լ, թե՞ ոչ.«Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Չնայած տարածված վախերին՝ ոտքերի վրա երևացող երակները միշտ չէ, որ հիվանդության մասին են բարձրաձայնում: Օրինակ՝ երակները կարող են նկատելի լինել բաց մաշկով և անբավարար ենթամաշկային ճարպաբջջանքով ենթամաշկային ճարպաբջջանքով մարդկանց մոտ: 

Ավելին՝ կարմրավուն անոթային աստղիկների առկայությունը ևս երակների վարիկոզ լայնացման ախտորոշման համար բավարար չափանիշ չի համարվում: 

Վերը նշվածը հաճախ շփոթության պատճառ է դառնում, ինչի արդյունքում մարդիկ լռում են անգամ զարգացող հիվանդության մասին:

Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ,  Վլ. Ավագյանի անվան ԲԿ Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Տիգրան Քամալյանի հետ քննարկել ենք առանձնահատկութան և պաթոլոգիայի շեմն ու պարզել անոթաբանին դիմելու ճիշտ ժամանակը: 

Loading...