15:31   25-06-2022
Համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ. Արայիկ Հարությունյան
Թողնել մեկնաբանություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  31-րդ նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանն իր ելույթում բարձր է գնահատել Հիմնադրամի գործունեությունը, ընդգծել, որ համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ, ինչի արդյունքում հազարավոր տեղահանված ընտանիքներ ապահովվելու են բնակարաններով:

Նիստի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, նախանշվել անելիքները:

Loading...