15:39   25-06-2022
Պայքար հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ
Թողնել մեկնաբանություն

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն (ՀՄԴԿ) այսօր մարդու առողջության, սննդի անվտանգության և զարգացման ամենալուրջ սպառնալիքներից է:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է ազգային միջգերատեսչական աշխատաժողովին, որի նպատակն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագիտական աջակցությամբ իրականացված Հայաստանում ՀՄԴԿ հսկողության և կանխարգելման ազգային ռազմավարության և 2023-2027 թթ. միջգերատեսչական միջոցառումների ծրագրի մշակումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՀՄԴԿ-ի հսկողության և կանխարգելմանն ուղղված ներկա իրավիճակը, ոլորտի խնդիրները, առկա բացերը, միաժամանակ, ԱՀԿ փորձագետների կողմից ներկայացվել են առաջարկություններ:

Լենա Նանուշյանը կարևորել է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները, նշել, որ ՀՄԴԿ-ի դեմ պայքարը առողջապահության նախարարության քաղաքականության մի մասն է, որը սերտ համակցված է գերատեսչության այլ ռազմավարությունների հետ, օրինակ՝ վերջերս հաստատված «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագրի» հետ:

ԱՀԿ ներկայացուցիչն անդրադարձել է տարբեր ոլորտների համատեղ աշխատանքին և այս բազմոլորտային խնդիրը մեկ սեղանի շուրջ քննարկելու կարևորությանը: Նա նշել է, որ ՀՄԴԿ-ի դեմ պայքարը առանցքային դեր ունի բնակչության առողջության պահպանման գործում:

Loading...