19:49   27-06-2022
Մի շահարկեք Սյունիքը, մենք Նախիջևան ունենք ձեր ձեռքում. «Քաղաքական գործակից»
Թողնել մեկնաբանություն

Խաղաղություն ապահովողը իրականում աշխարհաքաղաքական բալանսն է: Սահմանագծումն ու և սահամանզատումը խաղաղության բաղադրիչներից մեկն է միայն: Ասել, թե այն կարող է լիարժեք երաշխիք դառնալ, սխալ է: Մյուս կողմից, սակայն եթե սահմանները հստակեցված են լինում, ապա պատերազմի համար առիթ փնտրելը ավելի է բարդանում, չնայած բռնապետական երկրներին անգամ դա չի խանգարում: Իսկ Ադրբեջանի դեպքում մենք ընդհանրապես չպետք է պատրանքներ ունենանք: Սահմանների խնդիրը Հայ-ադրբեջանական հարաբերություններում ստանդարտներից դուրս է. կա Արցախի հարց, որը անընդհատ կապվում է դրան: Իսկ եթե մենք իսկապես ձգտում ենք կայուն խաղաղության, ապա պետք է մի ձեռքում զենքը պահել, մյուս ձեռքով ամրագրել օրենքի ուժը:

Loading...