Պուտինի ռազմաքաղաքական գիծը պարտություն կրեց: Եվրամիությունը Մոլդովային և Ուկրաինային շնորհեց ԵՄ անդամի թեկնածույի՝ պաշտոնական կարգավիճակ: Հաջորդը լինելու է Վրաստանը: Եթե Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմ չսանձազերծեր, այդ երկրներին այս կարգավիճակը չէր տրվի: Նախևառաջ սա քաղաքական ուղերձ էր՝ ոգեշնչելու համար Ուկրաինայի ժողովրդին իր պայքարը շարունակելու գործում: Եվ երկրորդ՝ նախկին Սովետական հանրապետություններն այլևս չեն դիտարկվում որպես Ռուսաստանի ազդեցության գոտի: Այս գործընթացների արանքում իհարկե օգտվեց նաև Մոլդովան: Բայց հասկանանք մի բան՝ այս կարգավիճակը ամենևին էլ չի նշանակում, թե այդ երկրներն անպայմանորեն դառնալու են ԵՄ անդամ:
Դիվանագետ Արա Պապյանը հեռավար կապով պատմում է աշխարհաքաղաքական վերջին զարգացումների իրական նպատակների մասին: