11:33   28-06-2022
Պուտինն ընդունել է G20-ին մասնակցելու հրավերը
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հրավերը՝ մասնակցելու Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովին, որը կանցկացվի նոյեմբերի 15-16-ը Բալիում։

Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա հույս է հայտնել, որ համավարակը թույլ կտա միջոցառումն անցկացնել առկա ձևաչափով, ոչ թե տեսակապի միջոցով։

ՌԴ նախագահի օգնականը նաև շեշտել է Վիդոդոյի կողմից Պուտինին գագաթնաժողովին հրավիրելու կարևորությունը՝ «հաշվի առնելով, որ ինդոնեզացիների վրա ճնշում է գործադրվում արևմտյան համապատասխան երկրների կողմից»:

Loading...