13:09   28-06-2022
Image Description
Դեռ պետք է մեկտեղվեն խաղաղության պայմանագրի շուրջ պատկերացումները. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մի քանի անգամ քննարկել են և արձանագրել, որ դեռ պետք է մեկտեղվեն խաղաղության պայմանագրի շուրջ պատկերացումները, թե ի՞նչ ձևաչափով, ինչպիսի՞ տեմպով պետք է ընթանա և ընդհանրապես խաղաղության պայմանագիրը ի՞նչ դրույթներ պետք է ներառի, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման բանակցությունների նախապատրաստման գործընթացի վերաբերյալ հարցին:

«Պետք է ասեմ, որ այդ հայտարարություններից հետո, քանի որ դրանք իրենց բնույթով տարօրինակ են, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից առաջարկ է գնացել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որպեսզի տեղի ունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում և նրանք փորձեն պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա ընթացքի վերաբերյալ:
Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ հենց նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն իրար հետ կապի մեջ պետք է լինեն և պետք է շփումներ ունենան, որպեսզի կարողանան հետագա աշխատանքները կազմակերպել, բայց Ադրբեջանը,արդեն առնվազն մեկ դեպք ունենք, բոյկոտել է և չի ներգրավվել աշխատանքին, ի հեճուկս պայմանավորվածությունների, և նախորդ օրվա Արտաքին գործերի նախարարության կողմից հնչած առաջարկին պատասխան չի ստացվել»,- ասել է վարչապետը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շարունակենք աշխատանքը: Իմիջիայլոց, այսօր մի այդպիսի հանդիպում նախատեսված էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով, բայց ադրբեջանական կողմը մինչև այս պահը չի արձագանքել և հրաժարվել է մասնակցել: Իսկ սեղանին, բացի նրանից, ինչ հրապարակվել է, որևէ այլ փաստաթուղթ չկա»,- տեղեկացրել է վարչապետը:

Loading...