13:13   28-06-2022
Image Description
ԱՄՆ Տեխաս նահանգում՝ բեռնատարում հայտնաբերվել է 46 միգրանտի դի
Թողնել մեկնաբանություն

Ամերիկյան Տեխաս նահանգում՝ բեռնատարում հայտնաբերվել են առնվազն 46 միգրանտների դիեր: Դրանք գտնվել են Սան-Անտոնիոյում կայանված բեռնատարում, հայտնում է The Telegraph-ը:

Տեղի ունեցածի պատճառով Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը մեղադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և քննադատել նրա միգրացիոն քաղաքականությունը:

«Առնվազն 46 մարդ մահացած է հայտնաբերվել բեռնատարում, որը տեղափոխում էր միգրանտների: Այդ մահերը կապված են Բայդենի հետ: Նրանք հանդիսանում են նրա՝ բաց սահմանների մահաբեր քաղաքականության հետևանքը: Դա ցույց է տալիս օրենքը պահպանելուց նրա հրաժարվելու հետևանքները»,-գրել է Էբոտը Twitter-ում:

Վերջին տվյալներով՝ ևս 16 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, տեղափոխվել են բուժհաստատություններ:

Այս ողբերգությունը դարձել է միգրանտների հետ կապված ամենալուրջ միջադեպն ԱՄՆ-ի տարածքում 2003 թվականի մայիսի 13-ից հետո, երբ 19 միգրանտներ էին մահացել Հարավային Տեխասում՝ բեռնատարում:

Loading...