14:30   28-06-2022
50 երկրում հայտնաբերվել է կապկի ծաղկի 3400-ից ավելի դեպք․ ԱՀԿ
Թողնել մեկնաբանություն

Այս տարվա սկզբից աշխարհի 50 երկրներում կապկի ծաղկի 3413 դեպք է հայտնաբերվել, որոնցից մեկը՝ մահվան ելքով։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահութան համաշխարհային կազմակերպությունը։ Ընդ որում, 1300-ից ավելի դեպք հայտնաբերվել է միայն վերջին տասը օրվա ընթացքում։

Կապկի ծաղկի դեպքերի 86 տոկոսը բաժին է ընկնում եվրոպական տարածաշրջանին։ Ամենաշատ դեպքերը Մեծ Բրիտանիայում են (793), որին հաջորդում են Գերմանիան (521), Իսպանիան (520), Պորտուգալիան (317), Ֆրանսիան (277), Նիդերլանդները (167) և ԱՄՆ-ն (142)։ Մնացած 43 երկրներում և տարածքներում վարակվածների թիվը 100-ից պակաս է։

Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն հիվանդության համաշխարհային մասշտաբով տարածման վտանգը համարում է չափավոր։

Loading...