14:46   28-06-2022
Անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը. Պետդեպ
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը գործընկերների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`բյուրոյի «Թվիթեր»-ի էջում արված հրապարակման մեջ նշվել է նաև, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը հրաժարվել է մասնակցել քննարկմանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»,- ասվում է գրառման մեջ:

Loading...