14:48   28-06-2022
Image Description
Կիևում զորահավաքի ծանուցագրեր են հանձնել գիշերային ակումբների այցելուներին
Թողնել մեկնաբանություն

Կիևի ոստիկանությունը շրջայց է իրականացրել քաղաքի գիշերային ակումբներում, ինչի արդյունքում զորահավաքի ծանուցագրեր են հանձնել պարետային ժամը խախտած 219 ժամկետային զինծառայողի՝ հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության պետը:

«Հանգստյան օրերին իրավապահներն այցելել են Կիևի 420 հաստատություն՝ ստուգելու՝ ինչպես են քաղաքացիները հետևում ռազմական դրության սահմանափակումներին: Անվտանգության ուժերը հայտնաբերել են գիշերային ժամերին աշխատող երկու հաստատություն, որոնցում 413 մարդ խախտել է պարետային ժամը, 219-ին ծանուցագրեր են հանձնվել ներկայանալու զինկոմիսարիատ»,- հայտնում է Укринформ-ը։

Ուկրաինայի իշխանությունները հարկադիր զորահավաք են անցկացնում հատկապես պատերազմական գոտուն ամենամոտ շրջաններում՝ բռնելով բոլոր տարիքի տղամարդկանց, ավելի վաղ հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Loading...