14:52   28-06-2022
ՀՀ վարչապետը՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի մասնակցությամբ ձայնագրության մասին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի ձայնագրությանը, արձագանքելով քննադատությանը, թե Գագիկ Ջհանգիրյանն իրենց խմբակցության կողմից է ընտրվել, նկատեց.

«Վարդազարյանն էլ մեր օրոք է դարձել ԲԴԽ նախագահ: Մեր ամենամեծ պրոբլեմը դատական համակարգն է, որ այստեղ իրական հաջողություններ չենք ունենում: Անկախ դատական համակարգը մեր իդեալն է, մենք իրոք ուզում ենք Հայաստանում անկախ դատական համակարգ լինի, ընդ որում` տեսնում ենք, որ Հայաստանում կան բազմաթիվ նվիրյալ դատավորներ, խմբավորումներ կան, կլաններ, հովանավորություններ, այդ նույն Ռուբեն Վարդազարյանը չէ՞ր 2019 թվին ասում` «որ պահին վարչապետն ասի` հրաժարական տուր, կտամ», հետո հայտարարություններ էր անում կառավարության դեմ: Բա դատական համակարգի նկատմամբ վարչապետի քննադատություններից հետո ինչո՞ւ հրաժարական չէր տալիս»:

Նիկոլ Փաշինյանը նշեց` երկրի բարձրագույն իշխանությունն արտահայտել է և շարունակել է արտահայտել իր մտահոգությունը դատական համակարգում տեղի ունեցող և առկա իրավիճակի առնչությամբ, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարի անկախ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը:

«Երկիր չկա, որտեղ մի գործողությամբ դատական համակարգում փոփոխություն լինի: Ձայնագրությունը պատշաճ քննության կարժանանա, եթե հարցը հետևյալն է` չե՞մ կարծում, որ մտահոգիչ է այն, ապա կարծում եմ»,- ասաց նա:

Loading...