19:23   28-06-2022
Կիևն առաջին անգամ օգտագործել է ամերիկյան HIMARS համակարգեր․ ԼԺՀ
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինական ուժերն առաջին անգամ օգտագործել են ամերիկյան M142 HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ հարվածելով Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Պերևալսկ քաղաքին։

«РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ԼԺՀ-ի կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնից։ Հրթիռի ընկնելու վայրում թանձր ծուխ է բարձրացել։

80 կմ հեռահարությամբ HIMARS համակարգերը Վաշինգտոնի ռազմական օգնության 11-րդ փաթեթի մասն են կազմում։ Դրանք Ուկրաինա էին հասել հունիսի 23-ին։ Սպիտակ տնից հավաստիացրել էին, որ Ուկրաինան պատասխանատվություն է ստանձնել այդ համակարգերը չօգտագործել Ռուսաստանի տարածքի գնդակոծության համար։ Մոսկվան այս հավաստիացումներին կասկածանքով էր վերաբերվել։

Loading...