19:26   28-06-2022
Մեծ յոթնյակն աշխատում է Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցի լուծման ուղղությամբ. Ջոնսոն
Թողնել մեկնաբանություն

Մեծ յոթնյակի երկրներն աշխատում են Ուկրաինայից հացահատիկի արտահանման հարցի լուծման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ փոխանցում է Reuters-ը:

«Մենք աշխատում ենք այդ խնդրի լուծման շուրջ»,- ասել է Ջոնսոնը:

Ավելի վաղ Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների բանակցություններից հետո թուրքական կողմը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հացահատիկի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել։

Loading...