19:30   28-06-2022
Կայացել է Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագահ Բայդենը նշել է, որ սպասում է նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

«Առաջնորդները կքննարկեն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքները Անդրատլանտյան անվտանգության համար և դաշինքին սպառնացող այլ վտանգները, ինչպես օրինակ՝ ահաբեկչությունը։ Բացի դրանից՝ նրանք կընդունեն պատմական որոշումներ՝ ամրապնդելու դաշինքի հավաքական պաշտպանությունը և անվտանգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Loading...