19:39   28-06-2022
Աբդոլլահիանն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և «3+3» ձևաչափը
Թողնել մեկնաբանություն

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Անկարայում հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ: Պաշտոնյաները քննարկել են երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում Թուրքիայի գործողությանը, Հարավային Կովկասի իրավիճակին, «3+3» ձևաչափին, Ուկրաինայում հակամարտությանը, միջուկային բանակցություններին:

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ թուրքական կողմին կփոխանցվի երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի շուրջ աշխատելու Իրանի առաջարկը:

Loading...