19:40   28-06-2022
Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց․ Սահակ Սահակյան
Թողնել մեկնաբանություն

2022-ի ամառային զորակոչը մեկնարկել է հունիսի 13-ից։ Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար ազատվելու են մարտական հերթափոխերում ընդգրկվելուց։ Նրանց փոխարինելու են պայմանագրայինները: Այս մասին լրագրողներին հայտնեց ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը։

«ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է առաջնագծից հանենք։ Ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն պատրաստությամբ։ Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն ըստ նշանակության»,- ասաց Սահակյանը։

Այս տարվա ամառային զորակոչից սկսված ՀՀ ԶՈՒ-ում նոր կարգ է սահմանվել. բոլոր նորակոչիկները ծառայության կանցնեն հրաձգային-ուսումնական գումարտակներում, որտեղ կմնան շուրջ 5 ամիս` մինչև ուսումնական փուլի ավարտը։ Դրանից հետո կտեղափոխվեն վիճակահանությամբ իրենց մշտական տեղակայման զորամասեր։

Loading...