19:40   28-06-2022
Մադրիդում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Թողնել մեկնաբանություն

Մադրիդում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովը, որի ընթացքում Դաշինքի երկրների ղեկավարները կորոշեն հաջորդ տասնամյակում ՆԱՏՕ-ի ռազմավարական ուղղությունը։ Քննարկումների օրակարգում են նաև Ուկրաինային աջակցությունը և Ռուսաստանի դեմ պաշտպանության ուժեղացումը։

ABC News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում հիմնովին փոխել են ՆԱՏՕ-ի մոտեցումը պաշտպանության հանդեպ, և անդամ երկրները պետք է ավելացնեն իրենց ռազմական ծախսերը։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի ընթացքում որոշում կկայացվի ավելացնել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման զորքերի թիվը՝ այն հասցնելով 300 հազարի։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների միջև։

Loading...