12:00   29-06-2022
«Ես»-ը փոխարինել «Մենք»-ով. Techweek Գյումրիին մնաց 1 օր. «Թարմ ուղեղով»՝ Արթուր Մկրտչյանի և Արշակ Բալյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Որակի ապահովումը, որպես IT ոլորտի մի ճյուղ, վերջին տարիներին գնալով աճում է: Կա մասնագետների պահանջարկ, հավանաբար դա է պատճառը, որ այլ ոլորտներից նկատվում է հոսք դեպի ՏՏ: Armenia Software Testing Cup-ի կազմակերպիչներ Արթուր Մկրտչյանն ու Արշակ Բալյանը 2019 թվականին շուրջ 14 տարբեր թիմերի հետ ներկայացան Yerevan Testing Days կոնֆերանսին: Այն ոգեշնչող էր: Հետագայում խոսելով Արցախ Techweek-ին իրենց ներկայության մասին ՝ Արշակ Բալյանը նշում է, որ լի լսարաններն ու մարդկանց հետաքրքրությունը բավականին խոսուն էր: Սա նաև մոտիվացիա էր, որը արդյունքում Արցախում ՏՏ ոլորտը կզարգանա: Techweek թիմը կարևոր աշխատանք է տանում IT ոլորտի համախմբման, ուժերը ի մի բերելու, և Երևանից կենտորնացումը մարզեր տանելու համար: Այժմ հերթը Գյումրիին է: Նրանք վստահ են տարեցտարի աճը ակնհայտ է լինելու:

Loading...