12:51   29-06-2022
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ
Թողնել մեկնաբանություն

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական անվտանգային և տնտեսական հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:

Loading...