12:54   29-06-2022
Պեսկովը հայտնել է՝ երբ կդադարեն ռազմական գործողությունները
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են ավարտվել «մինչև օրվա վերջ», եթե Կիևը հրամայի ազգայնականներին վայր դնել զենքերը, երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինական կողմը կարող է դադարեցնել ամեն ինչ մինչև ընթացիկ օրվա ավարտը.պետք է հրաման, որպեսզի ազգայնական ստորաբաժանումները վայր դնեն զենքերը և կատարեն ՌԴ-ի պայմանները, և ամեն ինչ կարող է ավարտվել մինչև օրվա վերջ»,- ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, թե ինքը կցանկանար դադարեցնել ռազմական գործողությունները մինչև ցուրտ եղանակի սկսվելը, ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Մենք առաջնորդվում ենք մեր նախագահի [Վլադիմիր Պուտինի] հայտարարություններով, որ հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ պլանի և հասնում ենք դրված նպատակներին», – ասել էՌԴ նախագահի մամուլի  խոսնակը։

Loading...