13:01   29-06-2022
Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումը
Թողնել մեկնաբանություն

Աշխարհում պարենային ծանր իրավիճակի ֆոնին Վրաստանի իշխանությունները հուլիսի 4-ից 1 տարով կարգելեն երկրից ցորենի և գարու արտահանումը՝ կանխելու հացահատիկի դեֆիցիտը։

Գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ վրացական գարին հիմնականում արտահանվում է Իրաք և Իրան։

Վրաստանն ակնկալում է այս տարի 60 հազար տոննա գարի հավաքել։ Երկրում տարեկան ստացվում է 130 հազար տոննա ցորեն. սա հացահատիկի սպառման ընդհանուր ծավալի մեկ հինգերորդ մասն է, մնացածը ներմուծվում է այլ երկրներից, հիմնականում՝ Ռուսաստանից:

Loading...